ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Բուն» գիտամշակութային հիմնդրամն իրականացնում է «Երվանդ Քոչարի բազմաթիվ «կերպերը»» հեռուստատեսային նախագիծը։

Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում մշակվել և նկարահանվել է 10 մասից բաղկացած հեռուստատեսային ֆիլմաշար: Նախագծի նպատակն է արվեստաբանական, փաստագրական ֆիլմաշարի միջոցով ներկայացնել Երվանդ Քոչարի ստեղծագործական և կենսագրական հանգույցներն ու բազմաշերտ ժառանգությունը։

Ֆիլմաշարի հեռարձակումը մեկնարկել է նոյեմբերի 15-ից. յուրաքանչյուր օր՝ ժամը 23:10-ին, ԲունTV-ի եթերում:

Առաջին չորս թողարկումները հասանելի են հետևյալ հղումներով՝

  1. Կայացման տարիները | Երվանդ Քոչար-125
  2. Փարիզյան ավանգարդ | Երվանդ Քոչար-125
  3. Փարիզի և Երևանի միջև | Երվանդ Քոչար-125
  4. Վերադարձ | Երվանդ Քոչար-125