Աշխատանքային պարտականություններն են`

  • իրականացնում է արագ արձագանքման ֆոնդի հայտերի հավաքագրում և ուսումնասիրում.
  • հաշվարկում է նախարարության կողմից (ԲԳԿ-ի մակարդակով) գույքի ձեռքբերման ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերը, հավաքագրում և ամփոփում է համապատասխան տեղեկատվությունը.
  • հավաքագրում, ուսումնասիրում և ամփոփում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող մանկապարտեզների կապիտալ ծրագրերը.
  • կատարում է Նախարարության՝ ԲԳԿ մակարդակով կապիտալ ծախսերի (այդ թվում՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գծով ծախսերի) հետ առնչվող հաշվարկներ, ընթացքի վերաբերյալ մշտական վերլուծություն՝ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով տեղեկանքների ձևով.
  • կազմում և ներկայացնում է հաստատման կապիտալ դրամաշնորհի հատկացման պայմանագրերը, ինչպես նաև մուտքագրում դրանք PPCM և Client Treasury համակարգեր.
  • մուտքագրում է Client Treasury համակարգ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի (այդ թվում՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ծրագրերի) նախահաշիվները և պայմանագրերի քաղվածքները, հաշվարկում և ներկայացնում է հաստատման ընթացիկ ֆինանսավորման հայտերը.
  • մասնակցում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և փաստաթղթերի նախապատրաստմանը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակմանը.
  • նախապատրաստում է տեղեկանքներ, հրամաններ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • ապահովում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի հրամաններով, վերջիններիս, Վարչության պետի հանձնարարականներով Վարչությանը վերապահված գործառույթներից բխող այլ լիազորությունների կատարումը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,

2) բարձրագույն կրթություն,

3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,

4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

5) գրական հայերենի տիրապետում,

6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2024 թվականի նոյեմբերի 20-22-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):