Աշխատանքային պարտականություններն են`

  1. խորհրդատվություն է տրամադրում Լեզվի կոմիտեի իրավական կարգավորումներ պահանջող հարցերի վերաբերյալ.
  2. աջակցում է Կոմիտեի կառուցվածքային ու բովանդակային փոփոխությունների իրականացմանը՝ համապատասխան իրավական կարգավորումների առաջարկներ ներկայացնելով.
  3. հանդես է գալիս օրենսդրական փոփոխությունների առաջարկներով.
  4. մասնակցում է կոմիտե ներկայացված դիմումներ ի, բողոքների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական գնահատականների տրամադրմանը.
  5. մասնակցում է կոմիտեի շահերի պաշտպանության իրականացմանը։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն:
  2. «Իրավագիտություն» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն։
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
  4. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ։
  5. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն։
  6. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն։
  7. Գրական հայերենի տիրապետում։
  8. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2024 թվականի նոյեմբերի 20-22-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599559, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):