Ամփոփվել են 2025 թվականի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի հայտերը:
Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2025 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:
Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին՝
- ազգային փոքրամասնությունների տպագիր պարբերականներ,
- մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
- գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ։
Հավելենք, որ հայտերն ընդունվել էին 2024 թվականի մայիսի 10-ից հունիսի 15-ը։