Աշխատանքային պարտականություններն են`

  1. իրականացնում է արվեստի և մշակույթի ոլորտում մրցութային դրամաշնորհների շրջանակում ներկայացված հայտերի ուսումնասիրությոոն՝ օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի համապատասխանության համատեքստում,
  2. իրականացնում է արվեստի և մշակույթի ոլորտում մրցութային դրամաշնորհների շրջանակում ներկայացված հայտերի վերլուծություն՝ կնքվող դրամաշնորհի, պետության կողմից տրամադրվող ֆինանսավորման չափերի և բովանդակային դրույթների, ինչպես նաև ներկայացված ծրագրային հայտերի ոչ ֆինանսական ցուցանիշների առումով,
  3. իրականացնում է մշտադիտարկում ներկայացված մրցութային դրամաշնորհների ընթացքի վերաբերյալ,
  4. իրականացնում է մասնագիտական կարծիքների, ոլորտում իրականացվող ծրագրերի, գործող կազմակերպությունների ստեղծագործական գործունեության վերաբերյալ տեղեկույթների տրամադրումը,
  5. իրականացնում է մրցութային դրամաշնորհներով հաստատված բովանդակային հաշվետվությունների ուսումնասիրությունն ու վերլուծությունը,
  6. իրականացնում է նախարարության և վարչության կանոնադրություններով, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն,
  2. Կրթություն, որակավորման աստիճանը`

Ոլորտ - կրթություն, արվեստ, սոցիալական և վարքաբանական գիտություններ,

Ենթաոլորտ - առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն, կերպարվեստ կամ միջոլորտային մասնագիտություններ, մշակութաբանություն:

  1. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ արվեստի կամ մշակույթի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
  2. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:

5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

6) գրական հայերենի տիրապետում,

7)պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 /երեք/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2024 թվականի նոյեմբերի 7-8-ը ներառյալ և նոյեմբերի 11-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599-659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):