Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։
97 կգ քաշային կարգի եզրափակչում Հայկ Խլոյանը գոտեմարտել է Ռուսաստանը ներկայացնող Աբուբաքար Խասլախանաուի հետ և տպավորիչ հաղթանակ տարել 11:6 հաշվով։
Առաջնությունն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 21-27-ը:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել Շանթ Խաչատրյանը։
63 կգ քաշային Արման Վարդանյանը և 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար։