1․ Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի՝ նախադպրոցական կրթական ծրագրերի ծրագրերի մասնագետի պաշտոնային պարտականույթնները՝
- Նախադպրոցական կրթական ծրագրերի մասնագետը մշակում է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության
- տարեկան աշխատանքային պլանի կառուցվածքի նախագիծ, գործող նախագծի լրամշակման առաջարկություններ.
- տարեկան աշխատանքային գնահատման չափանիշներ, գործող չափանիշների լրամշակման առաջարկություններ․
- կառավարման և ղեկավարման ռազմավարություններ, դրանց վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ․
- ուսումնական պլանների նախագծեր համապատասխան` կրթական ծրագրերի իրականացման և կրթական գործընթացի կազմակերպման չափորոշչի պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան.
- կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հանձնարարականների կատարումը ապահովող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
- նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանի, տարիֆիկացիայի, հաստիքային ցուցակի ու ծախսերի նախահաշվի մշակման և դրանք պետական լիազոր մարմնին ներկայացնելու կատարումը նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
- աշխատողների աշխատանքային պարտականությունները, նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար պայմանների ստեղծման մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
- աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը խրախուսելու և խթանելու եղանակները նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
- կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչպես նաև կրթության կառավարման լիազորված մարմնի, կրթության կառավարման տարածքային և տեղական մարմինների հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
- ֆինանսատնտեսական հաշվետվություն, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտ մշակելու մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
- սովորողների համակազմը ձևավորելու, նրանց սոցիալական պաշտպանվածությունը, օրինական իրավունքները և շահերը պաշտպանելու աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
- մանկավարժական խորհրդի ղեկավարման, հաստատության ծնողական, հոգաբարձուների, աշակերտական և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ խորհրդակցական մարմիններին աջակցության աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ.
- կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարման հսկողության աշխատանքները նկարագրող մեթոդական ուղեցույցներ, աշխատանքների կատարման մեթոդները և ռազմավարությունները ուսուցանող վերապատրաստման ծրագրեր և մոդուլներ․
- ներկայացնում է առաջարկություն մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու մասին և համակարգում է բաժնի փորձագետների աշխատանքը:
- Բաժնի մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) բաժնի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա.
- «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին» օրենքները, հանրակրթության պետական չափորոշիչը։
- բաժնի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա մշակել և ուղղորդել հիմնադրամի ռազմավարական և մարտավարական ծրագրերով իրականցվող հետազոտությունները։
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։
- Վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական, մասնագիտական աշխատանքի, կրթության կառավարման ոլորտի կամ կրթության բնագավառում առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ։
- Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։
- Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 22.10.2024 – 31.10.2024 թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 240,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
3․ Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 31.10․ 2024 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. նոյեմբերի 5-ին` ժամը 1015-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: