ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում կինեմատոգրաֆիայի մասնագետներ ընդգրկելու նպատակով:

Մրցույթն իրականացվելու է՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2024 թ. հոկտեմբերի 9-ի N 75-Ն հրամանի, որով հաստատվել են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող, կինոարվեստի կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի այն գործիչները, որոնք բավարարում են ԿԳՄՍՆ-ի սահմանած չափանիշներին և ստորև նշված պայմաններից որևէ մեկին՝

  • ստացել է կինոփառատոնի մրցանակ.
  • համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է.
  • ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքային փորձ:

Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների (կինեմատոգրաֆիայի մասնագետների) կազմում ընդգրկվելու մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

4) զինվորական գրքույկի (կամ զինապարտության մասին փաստաթղթի) պատճեն, եթե թեկնածուն զինապարտ է,

5) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.

6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).

7) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.

8) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման տեսլական՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո (առնվազն 5 էջ):

9) 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի.

10) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:

Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3 հասցեով: Փաստաթղթերը ներկայացվում են 9 (ինը) օրինակից:

Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հոկտեմբերի 10–ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ը, ընդմիջում՝ 13:00-14:00:

Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-599-631 հեռախոսահամարով (ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչություն) կամ գրել sergey.ovsepyan@escs.am էլփոստին: