ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները:
Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Երևանի պետական համալսարանի հրաձգարանում:
Հրաձգության մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Տավուշի մարզի թիմը, երկրորդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Երևանի թիմը:
Սպարտակիադային աղջիկների անհատական պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Միլենա Մարտիրոսյանը (Երևան), երկրորդ տեղը զբաղեցրել է Նարե Կարապետյանը (Արագածոտնի մարզ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Արմինե Սարգսյանը (Երևան): Տղաների անհատական պայքարում ոսկե մեդալը նվաճել է Կարապետ Հարությունյանը (Շիրակի մարզ), երկրորդ տեղը զբաղեցրել է Տիգրան Մուրադյանը (Արագածոտնի մարզ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գոռ Մկրտչյանը (Սյունիքի մարզ):
Հանրապետական եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը և մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մեդալներով: