ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով:
Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, ինչպես նաև խթանել մասնագիտական զարգացումը:
Համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Երևան, Ալ. Մանուկյան 1) հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին:
Օրակարգը կցվում է: