Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի մասնագետ (ծածկագիրը` 18-34.5-Մ6-1) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքում (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3, Կառավարական շենք N 2):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
- Կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ).
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի մասնագետ (ծածկագիրը` 18-34.5-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրի հասցեն է՝ (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3, Կառավարական շենք N 2):
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2024 թվականի հոկտեմբերի 4-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 599-659 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն management@escs.am Էլեկտրոնային փոստի հասցեին: