Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Երևանի թիվ 152 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը:

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` (Ձև 2-ին համապատասխան).

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).

4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.

5) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (dprots@yerevan.am) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 աշխատասենյակում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս (011 514 429, 011 514 229) 2024 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն (ընդմիջում 13:00-14:00), բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: