ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ -ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում» ՊՈԱԿ–ում, 2024 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 16:00 -ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում» ՊՈԱԿ–ում, ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զ., Մոլդովական 37 ա։ Տեղեկությունների համար դիմել Ռ.Գևորգյանին /հեռ՝.077.70 11 17/ և Լ.Թավաքալյանին /հեռ.՝ 043 11 75 35/: Փաստաթղթերն ուղարկել collegn2@mail.ru էլեկտրոնային հասցեին։