ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1․ Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը։
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2).
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունն հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից․
5) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (aragatsotnandznakazm@gmail.com) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4, (0232)3-53-83) 2024 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1700-ը, (ընդմիջում 13:00-14:00), բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: