ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հավատարմագրման վկայագրեր է հանձնել մշակութային արժեքների փորձագետներին։

Հավատարմագրված փորձագետները համապատասխան ոլորտների մասնագետներ են, ովքեր մշակութային արժեքների փորձաքննություն կիրականացնեն՝ բրոնզե և երկաթե դարաշրջանի, Վանի թագավորության, hին և միջնադարյան Հայաստանի մշակույթ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, գործվածք, հանդերձանք, ասեղնագործություն, մանրանկարչություն, ձեռագիր, տպագիր ժառանգություն, կինո, ֆոտո, ֆոնո և տեսանյութեր և այլ ոլորտներում: