Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Շարժական գույք նվիրաբերելու մասին,

Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին,

Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու և Ֆրանսիական դեսպանատանը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին,

Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության նկատմամբ հաշվարկված տուգանքը ներելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1089-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: