Սիրելի՛ տնօրեններ և ուսուցիչներ, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ ձեր կողմից բարձրացվող հարցերը քննարկելու և պարզաբանելու նպատակով տեղի կունենա առցանց հանդիպում:

Հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կպատասխանեն վերոնշյալ խնդիրներին վերաբերող ձեր բոլոր այն հարցերին, որոնց բախվել եք ուսումնական գործընթացի ժամանակ:

Հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:30-ին, առցանց հարթակում հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/yx5m6p8u: