ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում, հասցեն՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գ․ Արզումանյան 11ա։
2024 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 1600-ին, «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գ․ Արզումանյան 11ա։
Տեղեկությունների համար դիմել 0285 5 30 61, +374 77 38 48 72 հեռախոսահամարներով և syunikcollege@rambler.ru էլեկտրոնային հասցեով։