Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 191 կգ արդյունքում բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հայ մարզուհին պոկում վարժությունում նախ գլխավերևում պահել է 77, ապա 81 կգ կշռող ծանրաձողներն ու այս վարժությունում ցույց տվել 7-րդ արդյունքը: Ալեքսանդրան երրորդ մոտեցմամբ չի կարողացել բարձրացնել 83 կգ-ն:

Հրում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը բարձրացել է 110 կգ կշռող ծանրաձողն ու այս վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը ներկայացնելու են նաև Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ) և Աշոտ Մովսիսյանը (+109 կգ):