Մեկնարկում է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում գործող «Արագած» մարզահամալիրում:
Ծրագրին կարող են մասնակցել լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող և հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողները:
Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար․ 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկան երեխաները:
Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
Մարզումների մասնակցության հայտագրումը կսկսվի սեպտեմբերի 23-ից և կտևի մինչև հոկտեմբերի 10-ը:
Հայտագրումը կիրականացվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Էլեկտրոնային օրագիր» դաշտում: