Հիմնական գործառույթները՝

1) Իրականացնում է մշակութային ծրագրերի՝ Նախարարության և համապատասխան ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի (դրամաշնորհային, նվիրատվության և այլ տեսակի) ֆինանսավորման աշխատանքները՝ գանձապետական համակարգի միջոցով.

2) իրականացնում է մշակութային ծրագրերի՝ Նախարարության և համապատասխան ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով կատարված ֆինանսատնտեսական գործունեության և կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը, ուսումնասիրումը, ամփոփումը և եզրակացության տրամադրումը.

3) իրականացնում է հաշվետվություններով ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը ստուգելու համար համապատասխան պետական մարմիններին գրությունների պատրաստումը.

4) իրականացնում է մշակութային ծրագրերի՝ համապատասխան ոլորտի մասով ՊՈԱԿ-ների կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրման, ինչպես նաև այդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների վերլուծության աշխատանքները,

5) իրականացնում է մշակութային ծրագրերի՝ համապատասխան ոլորտի մասով ՊՈԱԿ-ների կողմից ներկայացված թերի ֆինանսական հաշվետվությունների կամ ծախսերի չհիմնավորվածության դեպքում գումարների հետ վերադարձման պահանջի գործընթաց սկսելու առաջարկության ներկայացումը:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Կրթություն, որակավորման աստիճանը`

1) Բարձրագույն կրթություն

1

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկա-տվական գիտություններ

2

Ոլորտ

Գործարարություն և վարչարարություն

Սոցիալական և վարքաբա-նական գիտություններ

3

Ենթաոլորտ

Տնտեսագիտություն

2) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը:

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 2024 թվականի սեպտեմբերի 23-25-ը ներառյալ:
  • Աշխատավարձի չափը՝ 267072 /երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու/ ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010 /599659/, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:00-ից մինչև 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: