ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը:
Հայաստանյան երգեհոնահարների հետ միասին փառատոնն իրենց ներկայությամբ կզարդարեն Ջոշեմ Շուրմանը (Նիդերլանդներ), Էուջենիո Մարիա Ֆաջանին (Իտալիա), Պիտեր Կլայիներթը (Գերմանիա), Նարինե Սիմոնյանը (Ֆրանսիա), Սալվատորե Պրոնեստին (Իտալիա/Գերմանիա):
Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը և այլք:
Փառատոնային համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում, Չարենցավանում և Գյումրիում: Կիրականացվեն նաև Կոմիտասին և Ավետ Տերտերյանին նվիրված ծրագրային համերգներ: Կհնչեն ինչպես դասական երգեհոնային, այնպես Էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:
Փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահարների կողմից:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա փառատոնի բացման համերգը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին:
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության առաջին միջազգային փառատոնն անցկացվել է 2022 թվականին, որին արտերկրից մասնակցել էին Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթեյվերսը (Նիդերլանդներ), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան): Վերջին երկու երգեհոնահարները համերգներով հանդես էին եկել նաև Չարենցավանում ու Կապանում:
Փառատոնային տեսանյութը՝ https://tinyurl.com/43n4cnt8