Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում արդեն 30 տարի իրականացնում է Ապագա առաջնորդների փոխանակման (Future Leaders Exchange կամ FLEX) կրթաթոշակային ծրագիրը:

Դրա հաղթողները` 9-12-րդ դասարանցիները, հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքներում և սովորելով ամերիկյան դպրոցներում:

2025-2026 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք՝

· ծնվել են 2007թ. փետրվարի 15-ից ﬕնչև 2010թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,

· սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին,

· գիտեն անգլերեն,

· վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավելի:

*12-րդ դասարանում/ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական կուրսում սովորող աշակերտները, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, անկախ տարիքից՝ ծրագրին դիմել չեն կարող։

Դիմումներն ընդունվում են հետևյալ կայքի միջոցով՝ https://ais.americancouncils.org/flex:

Ծրագրի հայցադիմումները բաց են մինչև հոկտեմբերի 10-ը։