ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 9։30-ին, ԿԳՄՍ նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, երկրորդ մասնաշենք, 5-րդ հարկ՝ գրադարան) կազմակերպում է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծի մասնագիտական քննարկում։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև սեպտեմբերի 19-ը՝ ժամը 12։00-ը՝ զանգահարելով 010-599-629 հեռախոսահամարով (Մշակութային ժառանգության վարչություն):
«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը կցվում է: