ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը:
Մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները: Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:
Մրցույթն անցկացվում է չորս փուլով.
- հայտերի ընդունում,
- հայտերի քննարկում և գնահատում,
- արդյունքների ամփոփում,
- մրցանակների հանձնում
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.
- Լավագույն համայնքային գրադարան
- Լավագույն մարզային գրադարան
- Լավագույն նորարար գրադարան
- Լավագույն կրթամշակութային գրադարան
- Լավագույն մասնագիտական/բուհական գրադարան
- Լավագույն դպրոցական գրադարան
Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել lavaguyngradaran@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. սեպտեմբերի 24-ն է:
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը: