Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (սեպտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.
3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝
ա. «Հայոց լեզու և գրականություն».
բ. «Հայրենագիտություն».
գ. «Օտար լեզուներ».
դ. «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)».
ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ».
զ. «Արվեստ և արհեստ».
է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն».
4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար.
5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար.
6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական.
7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան.
8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
9) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.
10) Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ).
11)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան.
12)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական աշխատող.
13)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:
Մրցույթին կարող են մասնակցել.
1) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը.
2) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը.
3) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը.
4) Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին)՝ մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ (հաշվի առնելով կարգի հաստատման ժամկետները՝ միայն սեպտեմբեր ամսվա մրցութային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին,
- անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով),
- տեղեկանք՝ աշխատավայրից (PDF տարբերակով),
- լրացված և կցված ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով),
- Կարգով պահանջվող նյութերը:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 010-59-96-20 հեռախոսահամարով: