ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստա» կազմակերպությունը սեպտեմբերի 23-29-ը Հայաստանում կանցկացնի «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը:
Փառատոնի շրջանակում համաշխարհային հեղինակություն վայելող ջրաներկի 14 վարպետներ՝ աշխարհում արվեստի այս ուղղության առաջատարներ, իրենց բազմաթիվ հետևորդների հետ կժամանեն Հայաստան։
Փառատոնի հիմնական միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 28-ին և 29-ին Գյումրի քաղաքում: Վարպետներն անվճար վարպետության, դեմո-դասընթացներ, պլեներներ (բացօթյա նկարչություն), մրցույթներ կանցկացնեն, կունենան անհատական հանդիպում-քննարկումներ։
Փառատոնի օրակարգում ներառված են՝ վարպետության դասեր, պլեներային նկարչություն, ցուցադրական դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, էքսկուրսիաներ և շրջայցեր, ցուցահանդես, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ:
Մուտքն ազատ է: