ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24–ի N 1569–Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4–րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում:
Մրցույթը տեղի կունենա 2024 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում, հասցեն՝ ք. Երևան, Բուռնազյան 143: Տեղեկությունների համար զանգահարել (010)–47-17-31, (010)–47-17-32, (099) 888-124 հեռախոսահամարներով, էլ. հասցե` usumnaran8@yandex.com: