ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ սեպտեմբերի 10-12-ը կանցկացնի «Սերգեյ Փարաջանով- 100» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս։

Գիտական կոնֆերանսի նպատակն է ներկայացնել փարաջանովագիտության արդի վիճակը, քննության առնել հայ նշանավոր կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոարվեստում:

Գիտությունների ազգային ակադեմիայում կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Սերբիայի, ԱՄՆ-ի միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

Կոնֆերանսի շրջանակում ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության ուսումնասիրության հարցերին նվիրված ևԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ Սերգեյ Փարաջանովի հոբելյանին ընդառաջ հրատարակված հայ ականավոր կինոգետ Կարեն Քալանթարի “Очерки о Сергее Параджанове” աշխատության 2-րդ հրատարակության (Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան, 2023 թ.), պրոֆեսոր Սուսաննա Դավթյանի «Տոն, որ միշտ քեզ հետ է» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն աշխատության (Երևան, 2024 թ.), «Tribute to Sergei Parajanov. On the centenary of his birth» հոդվածների ժողովածուի (խմբագիր՝ պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկի, Պոզնան (Լեհաստան, 2024 թ.) շնորհանդեսները:

Միջազգային գիտական կոնֆերանսի արդյունքները կդառնան կարևոր հանգրվան արվեստագիտության, մասնավորապես՝ փարաջանովագիտության ասպարեզում: