ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 9-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են'
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է'
1) դիմում կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով' սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
6) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը (առկայության դեպքում)
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ք. Դիլիջան, «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, 2024 թ. սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00, բացի հանգստյան (շաբաթ և կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, ք. Դիլիջան, Կալինինի փող. 57:
Տեղեկությունների համար զանգահարել (0268) 2-74-86 հեռախոսահամարով, էլ. հասցեն՝ pianoart@list.ru: