ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 12-րդ նիստը:
Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 2 նախագծեր:
Օրակարգում ընդգրկված հարցերից Երևան քաղաքի Պարոնյան 40 հասցեում գտնվող «Լեռնեցիների պարը» հուշարձանի՝ «Մերգելյանի պուրակ» տեղափոխման առաջարկն արժանացել է հավանության:
Նիստում քննարկված մյուս հարցը՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցուն հյուսիսից կից ամրոցի պատի և արևելյան պարսպապատի ամրակայման, շքամուտքերի վերականգնման էսքիզային նախագիծը խորհրդի անդամների որոշակի դիտողություններով և առաջարկություններով ստացել է խորհրդի դրական եզրակացությունը (մասնավորապես՝ արևմտյան շքամուտքը չիրականացնել, հյուսիսային պարսպապատի ուրվագիծը փոխել, լուծել ջրահեռացման խնդիրը, ցանկապատը հեռացնել, լուծել անվտանգության խնդիրը):