ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։
Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա Մոնիկա Նազարյանը։
Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։
Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։