ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են'
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է'
1) դիմում կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով' սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Մեղրու պետական քոլեջում:

Մրցույթը տեղի կունենա 2024 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, Զ․ Անդրանիկի 10: Տեղեկությունների համար զանգահարել +(374)93-24-13-89 կամ +(374)94-206262 հեռախոսահամարներով, էլ. հասցե` meghricoll@mail.ru: