ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ն ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը:
Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան թատրոն): Ներկայացումներ են նախատեսված նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերում:
«Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը բեմադրվել է՝ ըստ Ալեքսանդր Մանասյանի համանուն ստեղծագործության. մասնակիցները «Դիզակ ԱՐՏ ՄԵԿ» թատերախմբի սաներն են, իսկ բեմադրիչը՝ «Դիզակ ԱՐՏ» կենտրոնի դասատու Սրբուհի Բալայանը: Բեմական հագուստն ու բեմական ձևավորումն արցախյան մոտիվներով են:
Թատերական ներկայացման միջոցով վերարտադրվում են արցախցու մտածելակերպը, սովորույթները, ասույթները, առած-ասացվածքներն ու խաղերը:
Ծրագրի նպատակը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի բարբառների կենսունակության ապահովումն է:
«Արա պա ստի պեն կինի՞» ստեղծագործության բարբառով ընթերցմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումամբ՝ https://www.youtube.com/watch?v=fdZocaSSJlg:
Մուտքն անվճար է: