Վայոց ձորի մարզային գրադարանում ընթերցողների համար ամռան ամիսներին իրականացվել է 32 միջոցառում. գրանցվել է 570 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 12616:

Գրադարանում իրականացվել են ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, հանդիպումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ: Գրադարանը համալրվել է 36 միավոր արժեքավոր նվերներ-գրքերով:

Ամռանը գրադարանում գործել է «Վայոց ձոր» գրական խմբակը, որի շրջանակում անցկացվել են տարբեր գրական դասընթացներ՝ ընթերցանության ժամ, գրքի վերլուծություններ, ասմունքի ժամ, խաղը՝ որպես ուսուցման ձև:

Վայոց ձորի մարզային գրադարանը տիկնիկային ներկայացման և «Հեքիաթն է շրջում» ծրագրի շրջանակում այցելել է մարզի նախակրթարաններ և մանկական զարգացման կենտրոններ:

Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ՝ «Ակսել Բակունց-125», «Վալտեր Արամյան-115», «Վահան Թոթովենց-130»: Հատկապես առանձնահատուկ էին Մկրտիչ Խերանյանի 125–ամյակին և «Հե՜յ, փոքրիկ, արի գրադարան քո ամառային արկածների հետևից» գրքային ցուցահանդեսները: