Չինաստանի Շանհայ, Շենժեն, Ջինյան, Անկանգ և Նանտոնգ քաղաքներում անցկացվել է «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային թատերական 1-ին փառատոնը, որին մասնակցել է նաև Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը՝ «Մատնաչափիկը» ներկայացումով:

Փառատոնին մասնակցում էին նաև ՌԴ-ի, Գերմանիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Չինաստանի, Լեհաստանի, Իրանի թատերախմբեր:

Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Մատնաչափիկը» ներկայացումը խաղացել է Չինաստանի 5 տարբեր քաղաքների 7 տարբեր հարթակներում՝ ընդհանուր 14 ներկայացում, որը դիտել է շուրջ 5000 հանդիսատես:

Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել ներկայացումը. այն արժանացել է կազմակերպիչների բարձր գնահատականին: