ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին սարքեր (սարքավորումներ) նվիրաբերելու և բաշխման ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծին։
Այսպիսով՝ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին են նվիրաբերվում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերված սարքերը/սարքավորումները՝ բաշխման ցանկին համապատասխան։
Որոշման ընդունմամբ կվերջնականացվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից գիտական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործընթացը, որը թույլ կտա պատշաճ կերպով և ըստ նշանակության օգտագործել ձեռք բերված գույքը։
Գիտական ենթակառուցվածքների զարգացվածությունը, մրցունակ գիտական հետազոտությունների իրականացումը և եզակի գիտական սարքավորումների կիրառումը գիտական գործունեության մեջ նպաստելու են Հայաստանում գիտության զարգացմանը, գիտական միջավայրի արդիականացմանը և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների աճին (քանակ):