ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում երեկ մասնակցել է խորհրդակցության:
Մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությունը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում դպրոցների, մանկապարտեզների շինարարության ընթացքի և գույքով ապահովելու հարցերին։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև վերանորոգման ենթակա դպրոցներին։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանն իր հերթին անդրադարձ է կատարել դպրոցաշինության, այդ գործընթացում ի հայտ եկած խնդիրներին, շինարարության որակի, վերահսկողության հետ կապված հարցերին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր: