Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ալեքսանդրինյան թատրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի աննախադեպ վարպետության դաս դերասանների համար։

Ալեքսանդրինյան թատրոնի մասնագետները կներկայացնեն իրենց փորձը՝ անցկացնելով հագեցած դասեր, իսկ վերջում մասնակիցները կստանան հավաստագիր «Ալեքսանդրինյան թատերական դպրոց» նախագծի կողմից։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:

Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4uw9fp2u: