Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը:

Օգոստոսի 21-ին՝
9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»
12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

Օգոստոսի 22-ին՝
9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»
12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

Օգոստոսի 23-ին՝
9-րդ դասարան՝ «Բնագիտություն»
12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը ժամը 10։00-ին www.atc.am կայքէջում կտեղադրի քննական թեստը։

Դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։

Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։