1․ Փորձագիտական աշխատանքի ուղղությունները.

1) պարարվեստ.

2) տեխնիկական կրթություն

Փորձագետը պետք է ՝
1) Տրամադրի արտադպրոցական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ փորձագիտական կարծիք՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին թիվ 144-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները։

2) Տրամադրի մանկապատանեկան ստեղծագործական, մարզամշակութային և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում իրականացվող արտադպրոցական ծրագրին վերաբերող խորհրդատվություն (առկա, հեռավար)։

2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն և տվյալ ուղղությամբ առնվազն 3 տարվա ընդհանուր ստաժ՝ վերջին 5 տարվա ընթացքում։

Դիմումների ընդունման ժամկետն է` 14.08.2024 –28.08.2024 թթ.:

3. Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում է՝

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (դիմումի ձևը տես՝ ստորև).

2) բարձրագույն կրթությունը հավաստող փոստաթուղթ.

3) գիտական աստիճանը հավաստող փոստաթուղթ (առկայության դեպքում).

4) ինքնակենսագրություն (CV).

5) փորձագիտական գործունեության առարկային վերաբերող հրապարակած աշխատանքների ցանկ.

6) տարբեր ծրագրերի մասնակցության հավաստագրերի պատճեններ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ hr@kznak.am, միաժամանակ armin-barseghyan@yandex.com էլ. փոստերին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ առանց ժամային սահմանափակման:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 28.08․ 2024 թ.:

Մրցույթն անցկացվում է հարցազրույցի ձևաչափով, ս/թ. սեպտեմբերի 3-ին` հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլն անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 599 619 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: