ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ում, 2024 թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ -ում: Հասցե՝ ք. Երևան, Ազատության 18:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 10)28-53-20, (+374 91)78-13-70 հեռախոսահամարներով: Փաստաթղթերն ուղարկել babajanyancouncil@gmail.com էլեկտրոնային հասցեին: