Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության 73 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողության ծրագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում պետք է ստեղծվեն 25 երիտասարդական կենտրոններ:

Այս պահին երիտասարդական կենտրոններ են գործում 4 համայնքներում՝ Մեղրիում, Իջևանում, Ապարանում և Դիլիջանում, ևս 4-ում՝ Արարատում, Ախուրյանում, Կապանում և Ծովագյուղում սպասվում է դրանց բացումը:

Հաջորդ երիտասարդական կենտրոնը կարող է լինել հենց Ձեր համայնքում:
Հետևե՛ք ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերին:
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների ծրագրին ծանոթացե՛ք այստեղ ➡️ https://escs.am/am/news/23683
Երիտասարդական կենտրոնների մասին հոլովակը՝ այստեղ ➡️ https://fb.watch/tVqlqAmSrT/, https://www.youtube.com/watch?v=dMQtQ-b3eQ4: