Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի
2024 թվականի հուլիսի 23-ի թիվ 2 արձանագրությամբ
Մրցույթի ծածկագիրը` ՍՓ-ԴՄ-12002-24/1
Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը գտնվում է ՀՀ ք. Երևան, Վ. Սարգսյան 3 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև օգոստոսի 23-ը ժամը՝ 14:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.escs.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, օգոստոսի 23-ին ժամը՝ 14:00-ին ։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Ռուզաննա Համբարձումյանին:
Հեռախոս +374 10 599-647
Էլ. փոստ ruzanna.hambardzumyan@escs.am
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպում» միջոցառման շրջանակներում իրականացվող մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն կազմակերպելու նպատակով դրամաշնորհային մրցույթի
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպում» միջոցառման շրջանակներում նախատեսում է իրականացնել մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն՝ սփյուռքում գործող կրթօջախների սաների մասնակցությամբ, որը նպատակ ունի խթանել սփյուռքում բնակվող պատանիների կրթամշակութային զարգացումը՝ հայապահպանության տարբեր խորագրերով ամենամյա մրցույթ-փառատոների կազմակերպման միջոցով: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներ ու պատանիներ՝ սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախներից: Միջոցառումը պետք է նվիրված լինի Ս. Փառաջանովի և Շ. Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին:
Սույն մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին.
1) ունենա կրթամշակութային նմանատիպ միջոցառումների կազմակերպման փորձ
2) ունենա միջոցառման կազմակերպման և համակարգման անհրաժեշտ վարչակազմ
3) ունենա միջոցառման իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական խումբ,
4) ներկայացնի հետաքրքիր և ուսուցողական նկարչական մրցույթ-փառատոնի ծրագիր
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև օգոստոսի 23-ը ժամը՝ 14:00-ն:
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները սահմանված են դրամաշնորհային մրցույթի հրավերում (կցվում է):
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Ռուզաննա Համբարձումյանին.
հեռախոս՝ +374 10 599-647,
Էլ. փոստ՝ ruzanna.hambardzumyan@escs.am