Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Դիլիջանի մարզադպրոցի բացօթյա հարթակում այսօր տեղի է ունեցել «Համազնավուր» խորագրով ֆոլկ համերգը։

Համերգին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել հրավիրված երգիչներ Գոռ Սուջյանը, Սյուզի Մելքոնյանը, Սեդա Սեյրանյանը, Ինգա Արշակյանը և Քերոբ Հովելյանը` Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ: Ունկնդրին ներկայացվել են հանրահայտ երգչի սիրված երգերը՝ նոր, յուրահատուկ գործիքավորմամբ։

Համերգին հնչել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երգեր, ինչպիսիք են Je me voyais deja, Que cest triste Venise, She, Je t'Attend, Une vie D'amour, «Քեզ համար, Հայաստան» և այլն։ Համերգն ամփոփվել է DJ Gorgeous beats-ի երաժշտական կատարումներով։