Վարչական բաժնի պետի հիմնական գործառույթները՝

1. Կազմակերպում է հիմնադրամին ամրակցված անշարժ և շարժական գույքի հետ կապված գործընթացների իրականացումը։

2. Կազմակերպում է հիմնադրամի ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման, տեխնիկական զննման, ապահովագրության գործընթացները։

3.Կազմակերպում է հիմնադրամի ավտոտրանսպորտային միջոցների ամրակցման, ապահովման, շահագործման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ինչպես նաև օտարման գործընթացները:

4. Կազմակերպում է բենզինի և դիզելային վառելիքի կտրոնների ստացման և տրամադրման գործընթացը։

5. Կազմակերպում է ավտոմեքենաները շահագործող անձանց կողմից երթևեկության կանոնների խախտումների մասին ստացված հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։

6 Կազմակերպում է վարչական շենքեր պահպանման, սանիտարական մաքրման, առկա գույքի պահպանման և տեխնիկական խնդիրների, ինչպես նաև հիմնադրամի վարչական շենքերի շահագործման անվտանգության հետ կապված աշխատանքների իրականացումը։

7.Կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ, ըստ անհրաժեշտության, այլ խմբագրական աշխատանքների կատարում։

8. Կազմակերպում է հիմնադրամի վարչական շենքեր ներս բերվող և դուրս տարվող գույքի նկատմամբ և հիմնադրամին մատուցված կոմունալ ծառայությունների, գույքի և նյութական արժեքների խնայողաբար օգտագործման նկատմամբ հսկողությունը։

9. Կազմակերպում է գույքի շարժի վերաբերյալ տեղեկատվության համադրումը իրավասու ստորաբաժանման հետ:

10 Կազմակերպում է աջակցությունը հիմնադրամի գույքի և հիմնական միջոցների գույքագրման աշխատանքներին։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. Բարձրագույն լեզվաբանական կրթություն։

2 Հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման բնագավառում արտադրանքի հաշվառման գործունեության հինգ տարվա աշխատանքային ստաժ:

3.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու,տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

4․ Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, թվայինացման համակարգի տիրապետում /համացանց, Microsoft Windows, Microsoft Office/:

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 19.07.2024 – 25.07.2024 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 275,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.072024թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. հուլիսի 30-ին` ժամը 1000-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: