ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:

Համաձայն հրամանի՝ հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով:

Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում: