Աշխատանքային պարտականություններն են`

1) աջակցում է Նախարարությանը հանձնված կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի՝ օրենսդրությանը համապատասխանեցման աշխատանքներին.

2) իրականացնում է Նախարարություն ներկայացված դիմումների, բողոքների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական գնահատակաների տրամադրման աշխատանքները.

3) իրականացնում է քաղաքացիների դիմումների պատասխանումը.

4) խորհրդատվություն է տրամադրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ.

5) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N N 450-Ն որոշումով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումների տրամադրման գործընթացը, ինչպես նաև մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման 2-րդ հավելվածով և N 451-Ն որոշումով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումների տրամադրման գործընթացի ապահովման աշխատանքներին.

6) Ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման համաձայն՝ սպորտի ոլորտում, քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման գործընթացը.

7) իրականացնում է Նախարարության անունից համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքները.

  1. իրականացնում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների իրավական ակտերի վերաբերյալ կարծիքների ու փորձագիտական եզրակացությունների կազմման և իրավական ակտերի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովման աշխատանքները.
  2. իրականացնում է նախարարության գործունեության բոլոր ոլորտների և այլ մարմինների ներկայացրած իրավական ակտերի նախածերի վերաբերյալ կարծիքների կազմման աշխատանքներ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  2. հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավագիտության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
  3. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
  4. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  6. գրական հայերենի տիրապետում,
  7. պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարով:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2024 թվականի հուլիսի 16-18-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):