Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումն իրականացնելու նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի ընտրության և երաշխավորման (այսուհետ՝ ընտրության) գործընթաց:
Ընտրությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 07-Ն և հուլիսի 8-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի երաշխավորվման ու այդ կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1222-Ա/2 հրամաններով հաստատված պահանջներին համապատասխան:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններն` արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ, տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր ոլորտի կազմակերպություններ, կրթության ոլորտում փորձ ունեցող հիմնադրամները, ընկերությունները, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ունեն`
- առկա վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար տարածք` վերապատրաստման ուղղությամբ հայտ ներկայացված մանկավարժների հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար.
- վերապատրաստումն առկա, հեռավար կամ համակցված եղանակով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր.
- իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում:
- մշակված 90-110 ժամյա վերապատրաստման դասընթաց (տևողությունը 15-20 օր), որի ծրագիրը պետք է ներառի Նախարարի հրամանով հաստատված ուղղությունների հիման վրա ատեստավորման հանձնաժողովների կողմից ներկայացված ատեստավորման թեմաները (առաջադրանքի բովանդակությունը), ինչպես նաև՝ ընդհանուր և մասնագիտության դասավանդման մեթոդիկայի թեմաները՝ համաձայն հավելվածների.
- Ծրագրավորման հիմունքներ, Վեբ, Գրաֆիկա, Ցանցեր-1, Ցանցեր-2 և Ավտոմատացված համակարգեր՝ համաձայն Հավելված 1-ի.
- Ագրոտնտեսագիտական /ֆերմերային/ տնտեսության կազմակերպում, Ագրոնոմիա, Սննդի տեխնոլոգիա, Անասնաբուժական՝ համաձայն Հավելված 2-ի.
- Խոհարարություն, Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրության, Հանրային սննդի սպասարկում և արտադրություն՝ համաձայն Հավելված 3-ի.
- Ոսկերչություն՝ համաձայն Հավելված 4-ի:
Կազմակերպությունը կարող է ընտրությանը մասնակցել վերոնշյալ թեմաներից որևէ մեկով կամ մի քանիսով՝ յուրաքանչյուրի մասով ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվությունը:
Կազմակերպությունը պարտավոր է՝
ա) մանկավարժական աշխատողներին ապահովել վերապատրաստման թեմատիկ, ուսումնական պլան-ծրագրերով, պարապմունքների ժամանակացույցով.
բ) կատարել վերապատրաստումների պլանավորումը, իրականացումը՝ վերջնարդյունքների ապահովմամբ, և արդյունքների ամփոփումը, վերապատրաստվողի գիտելիքների և կարողությունների գնահատումը.
գ) իրականացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանի Ձև 3-ում ներկայացված պայմանագրով սահմանված պարտավորույթունները:
Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել ցանկում, եթե`
1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմակերպման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.
2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հայտ` համաձայն 2024 թվականի հուլիսի 8-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի երաշխավորվման ու այդ կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1222-Ա/2 հրամանի հավելվածի Ձև 1-ի և Ձև 3-ի:
Ընտրությանը մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է մինչև 2024 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը (ընդմիջում` 12:45-14:00), դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով www.escs.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:
Հասցե` Երևան, Վ. Սարգսյան 3, 6-րդ հարկ, 612 սենյակ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 10-599-623 հեռախոսահամարով: