ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը, որն ամփոփվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում համերգային շրջագայությամբ:

«Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագրի շրջանակում երաժիշտ մասնագետի խորհրդատվությամբ մշակվել են և տեղացի երաժիշտների ու «ԳԱՄՄԱ» բենդի մասնակցությամբ ձայնագրվել են ժողովրդական երգեր՝ հանրայնացնելով տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ժողովրդական երգերը:

Ծրագրի նպատակն էր կենսունակություն հաղորդել Սևանի ավազանի համայնքներում վերջին 3 տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում գրանցված երգերին՝ ապահովելով ոչ միայն տեղական երգային բանահյուսության պահպանությունը, այլև փոխանցումն ու տարածումը:

Ծրագիրն իրականացրել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը: